Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի գործողությունները կապված են Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի պայմանների կատարման հետ։
Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղրի Էրհանը «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով օկուպացված Ստեփանակերտում՝ Ղարաբաղի համալսարանում կայացած ԶՀԳ 7-րդ ֆորումում։
Նա ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ստորագրի խաղաղության պայմանագիր։