Եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա, Ռուսաստանը պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել Իրանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրով։
Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով Իրանի դեմ հնարավոր ագրեսիայի մասին հարցին։
Նշենք, որ Պետդուման այսօր վավերացրել է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ այս տարվա հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։