Հետևեք մեզ։

ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք»

14:07, 08 ապրիլ 2025
ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

 

««Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ 

 

«Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է  Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ 

 

Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ 

 

Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի  հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ 

 

Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման  գերակա շահերից»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները