Հետևեք մեզ։

Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի ԵԱ

16:47, 08 ապրիլ 2025
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի ԵԱ
Ըմբիշ Արսեն Հարությունյանը շարունակում է վստահ ելույթները. նա անցել է Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
 
Թևանյանը հաղթել է 3:0 և կպայքարի բրոնզե մեդալի համար: Նարեկ Հարությունյանը պարտվել է մեկնարկում, Մանվել Խնձրցյանն ու Գուրգեն Սիմոնյանը պարտվել են սփոփիչներում:
 
Հիշեցնենք՝ Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցում են Եվրոպայի 2025 թվականի առաջնությանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում է 17 ըմբիշով։
 
Ապրիլի 7-ին՝ մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ էին դուրս եկել Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ) և Գուրգեն Սիմոնյանը (97 կգ):

Արման Անդրեասյանը հաղթել էր վրացի ըմբիշին և երկրորդ տարին անընդմեջ դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

Վերլուծական