Հետևեք մեզ։

Վերդիկտ «ավտոբուսի գործով». Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող. Ռուբեն Մելիքյան

15:41, 08 ապրիլ 2025
Վերդիկտ «ավտոբուսի գործով». Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող. Ռուբեն Մելիքյան

Վերդիկտ «ավտոբուսի գործով». ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն արդարացվեց, իսկ խուլիգանության հոդվածով (մեղմ հոդված)՝ ճանաչվեց մեղավոր։ Դա նշանակում է, որ Սամվելի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։

 

Այս մասին հայտնում է Վարդանյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը.

 

«Այնուհանդերձ, խուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք։

 

Իմ և գործընկերներիս անունից շնորհակալություն եմ հայտնում նիստերը լուսաբանող լրագրողներին, իրավապաշտպաններին, հանրային մյուս դերակատարներին, տարբեր եղանակներով (սկսած գրավի գումարի հավաքելուն մասնակցելուց մինչև սոցցանցային անդրադարձներ կատարելը, դատական նիստերին ներկա լինելը) Սամվելին աջակցած քաղաքացիներին»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները