«Ընդհանուր առմամբ, իհարկե մտահոգիչ է, բայց դուք գիտեք, որ մենք դրա հետ կապված բոլոր տեղեկությունները հավաքարգրում և փոխանցում ենք հակառակ կողմին և նույնը ստանում ենք իրենցից։ Պետք է նշեմ, որ կրակոցները, որոնց մասին լուրերը տեղ են գտել համացանցում, չեն կատարվում դիրքերի ուղղությամբ, դրանք ուղղակի կրակոցներ են»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Factor.am–ի հետ զրույցում ասել էԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցներին։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ կրակոցների հետևանքով գյուղի բնակիչներից մեկի տունն է վնասվել, Ալեն Սիմոնյանն ասաց.
«Այդ կրակոցները, բացի այդ մի դեպքից, եղել են դեպի օդ։ Չեմ ասում, որ դրանք որևէ նշանակություն չունեն, ուզում եմ՝ իրերն իրենց անուններով անվանեմ։ Կրակոցների վերաբերյալ, կցանկանայի, որ միայն պաշտոնական աղբյուրներից օգտվեք, որովհետև հաճախ հիբրիդային ձևով լրատվական դաշտ տեղեկություններ են նետվում և շահարկումներ են արվում։ Հաճախ ինչ–որ մարդիկ ֆեյք էջերով դիքրերի մասին են գրում, տեղեկություններ են տալիս, երկու կամ երեք օր առաջ տեղի ունեցածը որպես այսօրվա լուր են ներկայացնում»։