Հետևեք մեզ։

Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, նոր քաղաքական հակամարտության սպառնալիքը կշարունակվի․ Իլհամ Ալիև

09:13, 09 ապրիլ 2025
Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, նոր քաղաքական հակամարտության սպառնալիքը կշարունակվի․ Իլհամ Ալիև

Հայաստանում հույս ունեին, որ դեմոկրատները կշարունակեն իշխել ԱՄՆ-ի ընտրություններից հետո, սակայն Թրամփի նախագահ ընտրվելը լրջորեն հիասթափեցրեց նրանց։ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

 

Նա ընդգծել է, որ, չնայած դրան, Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթը խիստ մոբիլիզացված է Ադրբեջանի հարցում։ 

 

«Էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր չի ստորագրվել, կարգավորման հետ կապված նոր քաղաքական հակամարտության սպառնալիքը կշարունակվի»,-ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները