Թե ինչպե՞ս կզարգանա իրավիճակը պատերազմից հետո, մեծապես կախված է Հայաստանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Նա նշել է, թե վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ապահովել սահմաննների անձեռնմխելիությունը․
«Մեզ համար այս հարցն ավարտված է, սակայն դա չի նշանակում, որ մենք հնարավոր սպառնալիքները հաշվի չենք առնելու։ Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պաշտպանվել և անհապաղ պատժել Հայաստանին, եթե որոշի դա անել», - ասել է նա։