Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ վերջին շրջանում կրած պարտություններին:
«Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են: Հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները»,-ասել է Մելիքբեկյանը:
Մելիքբեկյանի խոսքով` ՀՖՖ-ն փորձում է հետևություններ անել այդ պարտություններից և հասկանալ՝ որոնք են պատճառները:
«Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար`ամբողջ թիմը, մարզիչները, ՀՖՖ-ն»,-ասել է նա: