Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր մամլո ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջին։
«Ես ասել եմ՝ հրաժարական չեմ տալու»,- հայտարարել է նա։
Մելիքբեկյանը նշել է, որ հրաժարականի պահանջը ինստիտուցիոնալ խնդիր է, և շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որ ընտրել են իրեն։
«Եվ ասեմ՝ շատ հստակ, բացառությամբ երկու ակումբի, մեր մնացած բոլոր անդամների հետ պարբերաբար քննարկումներ ենք ունենում և բոլորը հասկանում են և՛ զարգացման տեմպերը, և՛ օբյեկտիվ խնդիրները»,- ասել է նա։