Հետևեք մեզ։

ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումը

14:02, 09 ապրիլ 2025
ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումը

Մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի առաջնությունն անցկացնելու Հայաստանի և Վրաստանի ներկայացրած հայտի վերաբերյալ որոշումը պարզ կլինի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Այս տարի մինչև սեպտեմբեր կլինի վերջանական որոշումը: Ես և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հանդիպել ենք ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ։  ՈՒԵՖԱ-ն աջակցում է Հայաստանի և Վրաստանի հայտին»,-ասաց Մելիքբեկյանը:

Վերջինիս խոսքով` հանդիպում է եղել նաև ՖԻՖԱ-ի համապատասխան գործընկերների հետ և կրկին դրական արձագանք է ստացվել: 

«Մենք դեռևս չգիտենք, թե ով է լինելու մեր մրցակիցը աշխարհի առաջնությունը հյուրընկալելու պայքարում»,-ասաց նա: 

Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով դիմել են ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։ 

 

Վերլուծական