Հունգարիան չի պատրաստվում լքել Եվրամիությունը Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին որոշումից հետո, սակայն ցանկանում է տեսնել բարեփոխումներ ԵՄ-ում։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ի պատասխան Bloomberg հեռուստաալիքի լրագրողի հարցին։
Հունգարիան ցանկանում է, որ Եվրամիությունը լինի ոչ թե «Բրյուսելից կառավարվող գերպետություն», այլ ուժեղ պետությունների միություն, նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը որոշել է դուրս գալ ՄՔԴ-ից, քանի որ կարծում է, որ վերջին տարիներին կազմակերպությունը անաչառությունից վերածվել է քաղաքականի: