ԱՄՆ-ում իրավիճակը փոխվել է, բայց բրյուսելյան բյուրոկրատիան դեռ օգտագործվում է Վրաստանում արհեստական ատելություն սերմանելու համար։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ապրիլի 9-ի ողբերգության կապակցությամբ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճար այցելելիս։
Կոբախիձեն ընդգծել է, որ «խորքային պետությունը» Բրյուսելի բյուրոկրատների միջոցով օգտագործում է նախկին խորհրդային ԿԳԲ-ի մեթոդները և ատելություն է տարածում՝ Վրաստանում հասարակությունը պառակտելու համար։
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա արհեստականորեն պառակտել հասարակությունը»,- ասել է Կոբախիձեն։