Հետևեք մեզ։

Կոչ՝ Երևանին և Բաքվին․ ցուցաբերել զսպվածություն, ձեռնարկել լարվածության թուլացման քայլեր․ ՌԴ ԱԳՆ

13:02, 09 ապրիլ 2025
Կոչ՝ Երևանին և Բաքվին․ ցուցաբերել զսպվածություն, ձեռնարկել լարվածության թուլացման քայլեր․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին թույլ չտալ սահմանային իրադրության լարումը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հետևում է սահմանային դրությանը։ 

«Հաստատում ենք մեր կոչը Բաքվին և Երևանին՝ ցուցաբերել զսպվածություն, ձեռնարկել լարվածության թուլացման քայլեր»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ դրան կարող է նպաստել տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում ՌԴ ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, Ռուսաստանի և ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասել է Զախարովան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները