Հետևեք մեզ։

Հայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)

17:20, 09 ապրիլ 2025
Հայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի ավտոմեքենա երթևեկում մայթով, իսկ ուղևորը՝ նկարահանում ընթացքը։

Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մեքենայի մակնիշը, համարանիշը, ինչպես նաև վարորդի ինքնությունը։

Ապրիլի 8-ին օրինազանցը հայտնաբերվել է Երևանում։

Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ արտասահմանյան համարանիշներով «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

 

Վերլուծական