Հետևեք մեզ։

Այս ղարաբաղցի ծերուկին ով է տեքստն ուղարկել, պարզ է, պարզ չէ՝ փողը 1000դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ 2 հատ 5000 դրամանոցով․Ալեն Սիմոնյան

17:23, 09 ապրիլ 2025
Այս ղարաբաղցի ծերուկին ով է տեքստն ուղարկել, պարզ է, պարզ չէ՝ փողը 1000դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ 2 հատ 5000 դրամանոցով․Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր մասին արցախցի մի տղամարդու հայտարարություններին,  գրառում է արել «Տելեգրամի» իր էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս շատ հայեցի արտաքինով ու բեխերով, ղարաբաղցի ծերուկը պնդում է, թե ես ծնվել եմ Ադրբեջանի տարածքում՝ «Աղդամի վաենկոմատի հետևի երրորդ տանը»:

Սա կարծում է, թե նման բաներ տարածելով, վիրավորելով՝ ատելություն կսերմանի իմ հանդեպ կամ ինչ-որ կարծիք կձևավորի: Ցավալի է, որ սա ու սրա նմանները կան: Չնայած արմատներով հայրական կողմս մի քանի սերունդ երևանցի է, մորական կողմս՝ արմատներով լոռեցի, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում հիշյալ կամ որևէ այլ վայրում ծնված լինելու մեջ:

Իսկ թե ով է այս ղարաբաղցին, ով է իրան ուղարկել այս տեքստը ասելու, պարզից էլ պարզ է: Պարզ չէ՝ փողը հազար դրամանոցներո՞վ է վերցրել, թե՞ երկու հատ 5000 դրամանոցով:

Սրա նմաններին հիմա, երեկ ու վաղը ակտիվացնելու են, որ փորձեն Հայաստանի Հանրապետությունը ներսից քանդել, պայթեցնել: Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. այն, ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու»։

Վերլուծական