Հետևեք մեզ։

Մեր ինքնիշխան պետության տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն. Արսեն Թորոսյան

19:23, 09 ապրիլ 2025
Մեր ինքնիշխան պետության տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն. Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.


«Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ։ Նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի։ Վերջակետ։

 

Հ.Գ. սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են»։

 

Վերլուծական