Այսօր Գորիս քաղաքում արագիլ է նկատվել: Համայնքապետարանից հայտնում են, որ սա առաջին անգամն է, որ նման երևույթ է արձանագրվում քաղաքում:
«Արագիլը հազվադեպ է հանդիպում լեռնային տարածքներում։
Հորդորում ենք բնակիչներին հոգատար լինել: Արագիլները համարվում են բարի նշան և բերում են գարնան ավետիս»,-ասվում է հաղորդագրությունում: