Հետևեք մեզ։

Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ պահպանելով իրենց ներկայությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին. ԵՄ առաքելություն

21:04, 09 ապրիլ 2025
Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ պահպանելով իրենց ներկայությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին. ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը X-ի իր էջում համառոտ ներկայացրել է իրենց աշխատանքը սահմանին:

 

«Մարտից սկսած՝ Եվրամիության առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկների թիվը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ ուժեղացնելու գիշերային պարեկությունն ու նվազեցնելու հնարավոր լարվածությունը: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց շարունակական ներկայությունը»,- գրված է հաղորդագրությունում:

Վերլուծական