Հետևեք մեզ։

Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո անկարգության համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 000 եվրոյով

22:52, 09 ապրիլ 2025
Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո անկարգության համար Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40 000 եվրոյով

ՈՒԵՖԱ-ի էթիկայի, կարգապահության եւ վերահսկողության կոմիտեի նիստում քննարկվել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպման ավարտից հետո Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնի խաղադաշտում տեղի ունեցած անկարգությունները։

 

ՈւԵՖԱ-ի որոշմամբ` Վրաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո նախատեսված մեկ հանդիպում կանցկացնի փակ դռների հետևում։ Որակազրկումը կվերաբերի Ազգերի լիգայի նոր՝ 2026/2027 մրցաշրջանի առաջին տնային հանդիպմանը։ Արգելքը չի տարածվում աշխարհի առաջնության ընտրական խաղերի կամ ՖԻՖԱ-ի միջազգային ընկերական խաղերի վրա:

 

ՈւԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 40.000 եվրոյով՝ խաղադաշտ ներխուժելու, լազերային լույսեր և պիրոտեխնիկական միջոցներ օգտագործելու և մարզադաշտի ելքերը փակելու համար։

 

ՈՒԵՖԱ-ի որոշումը նաև սահմանում է նաև փորձաշրջան. առաջիկա երկու տարում նման միջադեպի կրկնության դեպքում Վրաստանի հավաքականը եւս մեկ հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների։

Վերլուծական