Հետևեք մեզ։

«Արարատ-Արմենիան»՝ Սուպերգավաթակիր

23:48, 09 ապրիլ 2025
«Արարատ-Արմենիան»՝ Սուպերգավաթակիր

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ապրիլի 9-ին կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։

Գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» հաղթանակ տոնեց՝ 4:0 հաշվով պարտության մատնելով գործող չեմպիոն «Փյունիկին»։

Առաջին խաղակեսի հենց մեկնարկում «Արարատ-Արմենիան» երկու գոլի առավելություն ստացավ․ աչքի ընկան Մարիուս Նուբիսին և Տենտոն Յեննեն։ 40-րդ րոպեին Անտոն Բրատկովի ինքնագոլի շնորհիվ հաշիվը դարձավ 3:0։ Երկրորդ խաղակեսում Մարիուս Նուբիսին խփեց իր երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4:0։ «Արարատ-Արմենիան» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը։ Հաղթող թիմին պատվավոր մրցանակը հանձնեց Հակոբ Տոնոյանի որդին՝ Արա Տոնոյանը։


 Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 0:4 (0:3)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝
 Հովհաննես Քալանթարյան
Գոլերը՝ Մարիուս Նուբիսի 3, 77, Տենտոն Յեննե 8, Անտոն Բրատկով 40 (ԻԳ) (Փյունիկ)

Վերլուծական