Մենք արդեն կորցրել ենք այն թիվը, թե այս 2.5 տարիների ընթացքում քանի անգամ ենք հանդես եկել հայտարարությամբ, և ոչ մի արդյունք: Ցավալի է այն հանգամանքը, որ ՀՀ ներկայիս իշխանության մի խումբ ներկայացուցիչներ մեր հայտարարությունները համարում են միջամտություն իրենց ներքին գործերին: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Մարսել Պետրոսյանը:
«ԼՂ-ն երբեք չի միջամտել ՀՀ ներքին գործերին ոչ երեկ, ոչ էլ այսօր, որովհետև ԼՂ-ն սովորական տարածք չէ, երկիր է, հայրենիք է, օջախ է, եթե ոմանց թվում է, թե ԼՂ-ն իրենց կալվածքն է և ցանկության դեպքում ում ուզենան, կարող են փոխանցել, չարաչար սխալվում են:
Փաստորեն այսօր մենք մեր ուսերին կրում ենք այն ծանրությունը, որ պատմությունն առաջադրել է մեզ բոլորիս: «Միացյալ Հայրենիք» կուսակցությունը պայքարել է, պայքարում է և պայքարելու է ԼՂ-ում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները կենսագործելու համար: Անկախ նրանից, թե ովքեր, որտեղ, ինչպես են մտածում և ինչ տեսակետ ու կարծիք ունեն ԼՂ-ի մասին: Ամեն ինչ չէ, որ կորած է, մենք կարող ենք սկսել պայքարը նորից և այն պսակել հաջողությամբ»,- հայտարարել է պատգամավորը: