Հետևեք մեզ։

Ինչու են Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Մատենադարան գնացել առանձին. «Հրապարակ»

09:06, 10 ապրիլ 2025
Ինչու են Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Մատենադարան գնացել առանձին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Մատենադարանում «Կրթվելը նորաձև է» հանդիպմանը ամուսինները` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, գնացել են ոչ թե միասին, այլ՝ առանձին, որ իրենց դիմավորելու արարողություններն առանձին նկարահանվեն և տարածվեն: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն էլ ստիպված է եղել նրանց առանձին-առանձին` շենքի մատույցներում դիմավորել և ուղեկցել: Ընդ որում, նույն արարողակարգով են ե՛ւ Փաշինյանին, ե՛ւ Աննա Հակոբյանին դիմավորում»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Վերլուծական