ԱՄՆ-ում մարդիկ սկսել են պաշար կուտակել՝ վախենալով ապրանքների անհետացումից։
The Independent-ը գրում է, որ պատճառը Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերն են։
Նշվում է, որ ԱՄՆ բնակիչները սկսել են գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ լոբի, պահածոներ, ալյուր, երկար պահպանման ժամկետ ունեցող ապրանքներ, ինչպես նաև ավելի մատչելի ապրանքանիշերի արտադրանք:
GCG լոգիստիկ ընկերության հիմնադիր Մանիշ Կապուրը ընդգծել է, որ մարդիկ դատարկում են խանութների դարակները՝ վախենալով, որ ապագայում ապրանքներ չեն լինի, ինչպես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ, երբ մատակարարման շղթաներում խափանումները հանգեցրին պակասի և գնաճի: