Մոսկվան և Նյու Դելին պայմանավորվել են վեց նոր ռազմավարական նախագծերի շուրջ՝ ներդրումները խթանելու համար, հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը:
Կողմերը քննարկել են այս հարցը Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության միջկառավարական հանձնաժողովին առընթեր առաջնահերթ ներդրումային ծրագրերի երկկողմ աշխատանքային խմբի ութերորդ հանդիպմանը։
«Աշխատանքային խումբը վերանայել է յոթերորդ հանդիպման արդյունքները, և երկու կողմերը պայմանավորվել են ներառել վեց նոր ռազմավարական նախագծեր՝ ուղղված երկկողմ ներդրումային համագործակցության խորացմանը», - նշել են նախարարությունից։