Հետևեք մեզ։

ԱՄՆ-ի կողմից 75 երկրի համար նոր մաքսատուրքերի սահմանումը հետաձգվեց 90 օրով

08:35, 10 ապրիլ 2025
ԱՄՆ-ի կողմից 75 երկրի համար նոր մաքսատուրքերի սահմանումը հետաձգվեց 90 օրով

 

Տասնյակ երկրներ խնդրել են քննարկել մաքսատուրքերի հարցը և չեն սահմանել պատասխան միջոցներ, ուստի ԱՄՆ-ն երեք ամսով իջեցնում է դրույքաչափը մինչև 10% բոլորի համար՝ բացառությամբ Չինաստանի, հայտարարել է Թրամփը Truth Social-ում:

 

Ամենաբարձր մակարդակը սահմանվել էր Վիետնամի համար՝ 46%, Շրի Լանկայի համար՝ 44%։ Սա կապված է նրա հետ, որ ավելի քան 75 երկրի ղեկավարներ դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով քննարկել առևտրային խոչընդոտների և մաքսատուրքերի մասին որոշումը, և «չեն ձեռնարկել որևէ պատասխան միջոցներ», բացատրել է Թրամփը:  

 

Նա ընդգծել է, որ Պեկինը վարվել է այլ կերպ և սահմանել է պատասխան մաքսատուրքեր, ուստի Չինաստանի համար մաքսատուրքը բարձրանում է մինչև 125%:

Վերլուծական

Ամենաընթերցվածները