Հետևեք մեզ։

Ինչու է երեկ ՀՀ տարածքում «ցեխային անձրևներ» տեղացել․նախարարության պարզաբանումը

08:53, 10 ապրիլ 2025
Ինչու է երեկ ՀՀ տարածքում «ցեխային անձրևներ» տեղացել․նախարարության պարզաբանումը
Շրջական միջավայրի նախարարությունը հայտնում է, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:
 
Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:
 
Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները