Հետևեք մեզ։

Լիբանանում ծեծի են ենթարկել հայազգի արվեստագետ Րաֆֆի Թութուկյանին (տեսանյութ)

09:03, 10 ապրիլ 2025
Լիբանանում ծեծի են ենթարկել հայազգի արվեստագետ Րաֆֆի Թութուկյանին (տեսանյութ)

Լիբանանում ծեծի է ենթարկվել արվեստագետ  Րաֆֆի Թութուկյանը։ «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Բուրջ Համուդ հայաշատ շրջանի Նոր Մարաշ թաղամասում, ուր ապրում և  ստեղծագործում է Թութուկյանը։

Ըստ «Արևելք»-ի աղբյուրի, հայ արվեստագետի վրա հարձակմանը նախորդել է վեճը։ Երկու զինվածներ, որոնցից մեկի հետ վիճաբանել է Րաֆֆին, մոտեցել և  անխնա ծեծել են նրան։ Հանցագործների հեռանալուց հետո Րաֆֆին տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
 Տեսանյութը՝ Telegram-ում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները