Հետևեք մեզ։

Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

09:14, 10 ապրիլ 2025
Ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն վարժական հավաքներ

Կառավարության որոշմամբ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:

 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

Որոշման 3-րդ և 4-րդ կետերը գաղտնի են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները