Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ:
Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել է 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133 մլն 848.5 հազար դրամ:
2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար դոլարին համարժեք 81 մլն 967.8 հազար դրամ: