Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիքին այցելել են օկուպացված Արցախում գտնվող Կովսական (Զանգելան)։
Շահին Մուստաֆաևը և Ֆարզանա Սադիքին համատեղ կստուգեն ընթացիկ համատեղ ենթակառուցվածքային նախագծերը, այդ թվում՝ Աղբենդի կամրջի և Հորադիզ-Աղբենդ երկաթուղու շինարարությունը։
Նշենք, որ այս ենթակառուցվածքային նախագծերն իրականացվում են Արաքսի միջանցքի հետ կապված, որը Ադրբեջանի Արեւելյան տնտեսական շրջանը Իրանի տարածքով կկապի Նախիջեւանի հետ։