Ադրբեջանի նախկին զինդատախազ Խանլար Վալիևը կնշանակվի Սահմանադրական դատարանի դատավոր։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորները նշանակվում են Միլլի Մեջլիսի կողմից՝ Ադրբեջանի նախագահի առաջարկությամբ։
70-ամյա Խանլար Վալիևը 1993-2000 թվականներին եղել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը, 2005 թվականին նշանակվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ- զինվորական դատախազ, մինչ այժմ զբաղեցրել է այդ պաշտոնը։