Հետևեք մեզ։

Ունենք շատ սեղմ ժամկետ, մինչև 2026-ի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի. Դադունց

11:35, 10 ապրիլ 2025
Ունենք շատ սեղմ ժամկետ, մինչև 2026-ի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի. Դադունց

Ունենք շատ սեղմ ժամկետ, մինչև 2026 թվականի ընտրություններ պետք է Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի լուծարվել, գործում է այս պահին, և որ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցում է տեքստի աշխատանքների մասով:

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը որևէ կասկածի տակ չի դրվում հանրության կողմից իր ընդունման լեգիտիմության առումով, քանի որ Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության, պետականության հիմքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:

Թե ինչն է կոնկրետ փոխվում Սահմանադրության մեջ՝ նախարարի տեղակալը չնշեց, քանի որ տեքստը փոփոխման փուլում է, և դա հետագայում կարող է շահարկումների առարկա դառնալ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները