Հետևեք մեզ։

Երեկ կամեռում ինֆարկտից Սենսեյը մաhացավ․ Վազգեն Սաղաթելյան

14:51, 10 ապրիլ 2025
Երեկ կամեռում ինֆարկտից Սենսեյը մաhացավ․ Վազգեն Սաղաթելյան
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
 
«Առաջին օրն էի Արմավիրի քրեակատարողական հիմնարկի ընդհանուր կորպուսում, դուրս էկա «պռագուլկի», տեսնեմ 50-ին մոտ պարապած մի տղամարդ հերթով պարտադրում ա կալանավորներին ժիմ անել ձողի վրա, պարան թռնել ու այդպես շարունակ: Ինձ որ տեսավ, ծանոթացանք, նայեց, ասաց՝ չէ ախպեր, դու պիտի մի 3 ամիս զուտ հաց ուտես, հետո նոր սկսենք պարապել։ Բոլորը Սենսեյ էին ասում, վաղուցվա կալանավոր էր:
 
Ժամանակին ուժային ինչ-որ կառույցներում կոնսուլտանտ ա եղել, ահավոր հասկանում էր զենքից ու դրա հետ առնչվող ցանկացած բանից: Գիտեր՝ որ երկրի որ բանակում ինչ զենքեր են, մի ատրճանակի մասին կարար ժամերով խոսեր: Ֆանտաստիկ մարզավիճակ ուներ, ասես բոդի բիլդեր լիներ, 55 տարեկանում բոլոր մնացածից լավ էր իրեն զգում ու բոլորին լավատեսություն էր փորձում ներշնչել, դուխ տալ, չնայած նրան, որ ինքը դեռ 6 տարի պիտի անազատության մեջ գտնվեր: Տարիներ առաջ մեծ գումարների հետ կապված ծանր պատմության մեջ էր ընկել աներձագի պատճառով ու միակ լուծումը, որ պատկերացրել էր՝ չենջ թալանելն էր, ինչն էլ արել էր ու բռնվել նույն աներձագի մեղքով: Կատակում էր, որ լավ եմ պրծել աներձագ չունենալու հանգամանքով:
 
Հարյուրավոր կալանավորների մոտ սպորտի հանդեպ սեր էր առաջացրել, մի կազմվածքով մտնում էին բերդ, լրիվ ուրիշ տեսքով դուրս գալիս, ինքն էլ գլուխ էր գովում, ասում էր, որ դուրս գաս, կասեմ, գնաս սաներիս տեսնես, իմանաս՝ ինչ կադրեր եմ տվել: Հանրօգուտ աշխատանք էր անում իրականում, կյանքի բերումով իր կերպարին անհամապատասխան վայրում էր հայտնվել ու ամեն ինչ անում էր, որ դուխից չընկնի: Ասում էր՝ փոքր երեխա ունեմ, որ դուրս գամ, պիտի պապայի տեսք ունենամ, ոչ թե պապիկի:
 
Երեկ կամեռում ինֆարկտից մահացավ Սենսեյը...
 
Չկա էլ էդ մարդը։
 
Ու ես ոչ կոնտակտ ունեմ, ոչ հասցե գիտեմ, ոչ հեռախոսահամար...
 
Ճակատագրի բերումով հայտնվեցինք մի վայրում, լեզու գտանք, շփվեցինք կարճ ժամանակ, ես գնացի, ինքը մնաց: Ու հիմա Սենսեյն էլ չկա...
Հանգչիր խաղաղությամբ, բռատ, եթե երկնային կյանքից հետո ինչ-որ բան կա ու կա արդարություն, վստահ եմ՝ քեզ պիտի լավ ընդունեն, միանգամից 20 կիլանոց գանտելները տան, ասեն՝ ինչքան ուզում ես մարզվի, բռատ, ստեղ «պռագուլկեն» մեկ ժամ չի...»։
 
 

Վերլուծական