Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:
Ալիևն այցի շրջանակներում մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Իլհամ Ալիևին և Մեհրիբան Ալիևային Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը և այլ պաշտոնյաներ։