Հետևեք մեզ։

Էրդողանն ընդունել է Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպած պատվիրակությանը

13:20, 10 ապրիլ 2025
Էրդողանն ընդունել է Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպած պատվիրակությանը

Թուրքիայի նախագահն ընդունել է Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարի հետ հանդիպած պատվիրակությանը։

 

Պատվիրակության կազմում եղել են Դեմոկրատական կուսակցության Վանից պատգամավոր Փերվին Բուլդանին, Ստամբուլից պատգամավոր Սիրրի Սուրեյյա Օնդերին, ինչպես նաև Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և ԱԶԿ փոխնախագահ Էֆքան Ալան։

 

Սա Թուրքիայի պետության ղեկավարի առաջին հանդիպումն է ԴԵՄ կուսակցության առաջնորդների հետ։

 

Նշենք, որ այս պատվիրակությունը Իմրալի կղզում բանակցություններ է վարել Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։

 

Աբդուլլահ Օջալանն արդեն 26 տարի է, ինչ գտնվում է Իմրալի բանտում։ Նա 1999 թվականի փետրվարին Ազգային հետախուզական կազմակերպության գործողության արդյունքում ձերբակալվել է Քենիայում և բերվել Թուրքիա։ Թեեւ նա դատապարտվել է մահապատժի, սակայն հետագայում պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները