Հետևեք մեզ։

«Արաքս թափվող թափոններով աղտոտված գետերից մեկը Ողջին է»․ Բաքվի հերթական մեղադրանքը՝ պաշտոնական Երևանին

13:34, 10 ապրիլ 2025
«Արաքս թափվող թափոններով աղտոտված գետերից մեկը Ողջին է»․ Բաքվի հերթական մեղադրանքը՝ պաշտոնական Երևանին

Ադրբեջանում հերթական անգամ հիշել են հայկական գետերն ու մեղադրանքներ ուղղել պաշտոնական Երևանին։ «Արաքս թափվող թափոններով աղտոտված գետերից մեկը Ողջին է»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի Շրջակա միջավայրի պահպանության ՀԿ-ների կոալիցիայի համահիմնադիր Ամին Մամեդովը։

 

Նա ասել է, թե Հայաստանում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում գործող օտարերկրյա ընկերությունները չեն ներկայացրել իրենց հաշվետվությունները ջրային մարմինների աղտոտվածության վերաբերյալ։

 

«Կոչ ենք անում Հայաստանին մշտադիտարկում անցկացնել միջազգային փորձագետների մասնակցությամբ»,- նշել է նա։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները