Հետևեք մեզ։

Միշտ պատրաստ եմ օգնել հայ ժողովրդին․ Յուրա Մովսիսյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու լինելու լուրերի մասին

15:35, 10 ապրիլ 2025
Միշտ պատրաստ եմ օգնել հայ ժողովրդին․ Յուրա Մովսիսյանը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու լինելու լուրերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ՀՖՖ նախագահ դառնալու մասին լուրերը․

Bombardir.ru-ն Յուրա Մովսիսյանին հարցրել է․

-Հայաստանում գրել էին, որ Դուք ՀՖՖ նախագահի հիմնական թեկնածուն եք, որն այժմ գլխավորում է Արմեն Մելիքբեկյանը։ Սա ճի՞շտ է:

-Չեմ մեկնաբանի։ Ես այսպես կասեմ՝ ես միշտ պատրաստ եմ օգնել հայ ժողովրդին ու ֆուտբոլին։ Եթե ​​առաջարկ ստանամ, ու մարդիկ իմ կողքին լինեն, անպայման կգամ Հայաստան՝ օգնելու, որպեսզի հայկական ֆուտբոլը զարգանա։

Վերլուծական