Օպերատիվ աշխատանքի և վերլուծության արդյունքում կանխվել է տարածաշրջանում աննախադեպ քանակի «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
««Ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի օգտագործումը չափազանց վտանգավոր է, քանի որ դրա գերդոզավորումից հանգեցնող մահվան դեպքերի ցուցանիշը, մյուս թմրամիջոցների հետ համեմատած, ամենաբարձրն է։
Համաձայն ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) պաշտոնական հրապարակումների «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցի 10 հաբից 6-ը պարունակում է մահացու չափաբաժին, իսկ համաձայն վիճակագրական տվյալների Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2022 թվականի ընթացքում «ֆենտանիլ» տեսակի թմրամիջոցից մահացել է շուրջ 72 հազար քաղաքացի և այս ցուցանիշը տարեցտարի ավելանում է:
Ֆենտանիլի ազդեցության էֆեկտը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինի և 100 անգամ ավելի ուժեղ քան մորֆինի ազդեցությունը»,- գրել է նա: