Երբ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորականների աշխատավարձ բարձրացնելը ատեստացիայով է, զինվորականը 3000 հարց պետք է անգիր անի, որ աշխատավարձը բարձրանա, քննիչների աշխատավարձը այսպես են ուզում բարձրացնել։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ օրակարգում ընդգրկված՝ պետական պաշտոն զբաղեցնողն անձանց աշխատավարձի մասին կետին:
«Դա քննիչների աշխատավարձը բարձրացնելու մասին է։ Չեմ ուզում վիրավորել այն ազնիվ քննիչներին, որոնք ճկռում են քրգործերի տակ, բայց անցնող տարիներին հաճախ առնչվելով քննիչների հետ, ասում ենք՝ «արա՛, էս ի՞նչ եք անում, հերիք է Նիկոլի հանձնարարականով կեղծ քրգործեր հարուցեք», ասում են՝ «դե տուն ենք պահում»։ Այդ տուն պահող քննիչները Արցախյան ազատամարտի, Քառօրյա պատերազմի մասնակից Գեորգի Արիստակեսյանի նկատմամաբ քրգործ են հարուցել, որը վերջերս արդարացվեց, այդ տուն պահող քննիչները Նիկոլի հանձարարականով Յուրի Խաչատուրովի դեմ քրգործ հարուցեցին, դատարանով արդարացվեց, այդ տուն պահողները հերոսածին մայր Գայանե Հակոբյանին սրիկայաբար մեղադրանք առաջադրելով՝ կալանքի տակ պահեցին։ Այդ տուն պահողները, որ այսօր աշխատավարձ բարձրացնելու ակնկալիք ունեն, թող իմանան՝ վաղը թուրքի տունն են պահելու՝ հավաքարարի տեսքով»,- ասաց Մանուկյանը։