Հետևեք մեզ։

«Կամուրջ»-ի համահիմնադիր Արման Աբովյանը Մոսկվայում մասնակցել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովին

20:25, 10 ապրիլ 2025
«Կամուրջ»-ի համահիմնադիր Արման Աբովյանը Մոսկվայում մասնակցել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային համաժողովին

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային խոշոր համաժողովը:

«Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ հասարակական և քաղաքացիական կազմակերպություններ, քաղաքագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Տաջիկստանից: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունն իր գործունեության առանցքում միշտ դրել է այլ երկրների գործընկերների և փորձագիտական շրջանակների հետ նոր կապերի հաստատումը, այսինքն ՝ մեր բարեկամների և դաշնակիցների հետ ավանդական «կամուրջների» վերականգնումն ու նոր «կամուրջների» հաստատումը ՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:

«Վստահ ենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի փոխգործակցության կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել այլ երկրների մեր գործընկերների հետ, որոնք կիսում և ընդունում են հայ ժողովրդի բարոյա-ազգային արժեքները»,-լրագրողների հետ զրույցում նշել է Արման Աբովյանը»,-ասվում է հաղորդագրությունում։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները