ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ։
ԱԺ համապատասխան որոշումից հայտնի է դառնում, որ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։