Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի ազգային օդանավակայանի թռիչքուղու վրա բախվել են American Airlines ավիաընկերության երկու ինքնաթիռ։ Տեղեկությունը տարածում է BBC-ն։
Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռի մի թևը հարվածել է մյուսի թևին, ինչի հետևանքով ինքնաթիռները վնասվել են։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ինքնաթիռներից մեկում եղել են Կոնգրեսի առնվազն երկու անդամ։
Նյու Յորքի հանրապետական պատգամավոր Նիք Լալոտտան ասել է, որ ոչ ոք չի տուժել, երբ իրենց կայանված ինքնաթիռի թևը հարվածել է մեկ այլ ինքնաթիռի, վնասելով դրա թևը։
Տեսանյութը՝ Telegram-ում։