Քանի որ Հայաստանը, հայ ժողովուրդն աշխարհում առաջին քրիստոնյա ազգն է, այո, Քրիստոսի արձանը կառուցվում է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
«Արձանի արդեն18 մետրը կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և երևի 2024 թվականին բացումը կանենք»,-ասաց նա։
Հարցին, թե որտեղ են անելու բացումը, Ծառուկյանն ասաց․ «Հատիսի գագաթին թույլ չեն տվել, Հատիսի կողքը, որտեղ ամրոց է եղել 4000 տարվա, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ