Մեր երկրում ավելի կարևոր գործեր կան, քան այս դատական գործը։ Եթե ես իմանամ, որ այս գործով կարևորագույն խնդիրները լուծվելու են, Արցախի շրջափակումըւ բացվելու է, երկրի անվտանգությունն ապահովելու է, կամ ժողովուրդն ուրախ ու անվտանգ ապրելու է, ես կնախընտրեմ, որ դատական պրոցեսը հատուկ շարունակվի։ Բայց այսօր մենք ավելի վատ վիճակում ենք, որոշ մարդիկ դա չեն էլ պատկերացնում։
Հարցին, թե այս օրերին ակտիվորեն քննարկվում է հերոսի մոր՝ Գայանե Հակոբյաի կանալքի հարցը, ո՞րն է իր տեսակետը, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Տվյալ օրը անընդհատ մտածելով, մտքիցս դուրս չգալով, ամբողջ օրը համարյա չեմ քնել։ Մարդու հավատ չի գալիս, այսօր մեր երկրում մթնոլորտը շատ վատն է, ես ասել եմ, որ մինչև մենք չունենանք ներքին համաձայնություն, ոչ մի լավ բան չի կարող լինել»։
Hayastan.news-ի հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ խոստովանեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, որն է իր քայլը լինելու, Գագիկ Ծառուկյանը հարցրեց, թե արդյոք հիշում են իր ՝ 2020թթ․ հունիսի 5-ի ելույթը։
Դիտարկմանը, թե հիշում են, շատ է հիշեցրել, Ծառուկյանն ասաց․ «Ես ուզում եմ, որ ամբողջ ազգը հիշի, որ ես 2020թ․ հունիսի 5-ին ասել եմ, թե ինչ է սպասվում»։
Նշենք, որ այդ օրը Գագիկ Ծառուկյանն ասել էր՝ անդունդն ենք գլորվելու։
Նշենք, որ դատական նիստի մեկնարկին Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ