«Siemens» ընկերության իսպանական մասնաճյուղի ղեկավար Ավգուստին Էսկոբարը, նրա կինը և երեք երեխաները մահացել են Ջերսի Սիթի քաղաքի մոտ ուղղաթիռի վթարի հետևանքով։
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ուղղաթիռը, որում եղել է վեց մարդ՝ հինգ ուղևոր և օդաչուն, ընկել է Հուդզոն գետը, բոլոր մահացել են:
Հայտնի է, որ Էսկոբարն ընտանիքի հետ ինքնաթիռով ժամանել էր Իսպանիայից։
Վթարի առնչությամբ հետաքննություն է սկսվել։