Հետևեք մեզ։

Արդարադատության նախարարն ԱՄՆ-ում Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդականի հետ է հանդիպել, որևէ հաղորդագրություն չկա․ Սուրեն Սարգսյան

09:09, 11 ապրիլ 2025
Արդարադատության նախարարն ԱՄՆ-ում Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդականի հետ է հանդիպել, որևէ հաղորդագրություն չկա․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

 

«Ապրիլի 9-ին ՀՀ արդարադատության նախարարը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպում է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 9-ին՝ ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 17:30-ին), սակայն մինչ այս պահը չկա պաշտոնական հաղորդագրություն ոչ միայն այս հանդիպման, այլև ընդհանրապես նախարարի ԱՄՆ այցի վերաբերյալ։ Միգուցե կա, ես չեմ հանդիպե՞լ»:

 

Նշենք, որ Գալյանի՝ ԱՄՆ այցի մասին հայտնի էր դարձել Փաշինյանի որոշումից։ Համաձայն որոշման՝ Սրբուհի Գալյանն ապրիլի 7-11-ը գործուղվել էր ԱՄՆ։ Նախարարը Վաշինգտոնում  մասնակցելու էր «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին։

 

Նշենք, որ այս այցի մասին Արդարադատության նախարարությունը դեռևս ոչինչ չի հայտնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները