Հետևեք մեզ։

Դուք լո՞ւրջ եք խոսում․ նա և Մխիթարյանը անհամեմատելի են. Սարգիս Հովսեփյան

11:49, 11 ապրիլ 2025
Դուք լո՞ւրջ եք խոսում․ նա և Մխիթարյանը անհամեմատելի են. Սարգիս Հովսեփյան

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան և նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը լայնածավալ հարցազրույց է տվել «РБ Спорт»-ին, որի ընթացքում անդրադարձել է մի քանի առանցքային խնդիրների, ինչպես նաև պատասխանել է Հենրիխ Մխիթարյանի հետ Էդուարդ Սպերցյանի համեմատություններին ու վերջինիս հնարավոր տեղափոխությանը Եվրոպա։ Այս մասին փոխանցում է Armsport.am-ը։

 

«Դուք լու՞րջ եք խոսում։ Ինձ համար այդ համեմատությունները շատ տարօրինակ են։ Նա լավ ֆուտբոլիստ է, բայց Մխիթարյանը մի քանի աստիճան բարձր է։ Ցանկանում եմ, որ Էդուարդը հասնի բարձունքների, նվաճի տիտղոսներ, բայց այս պահի դրությամբ այդ ամենը դեռ շատ հեռու է։ Այս պահին նա և Մխիթարյանը անհամեմատելի են։ Հենրիխը արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ Սպերցյանը՝ ոչ մեկի։ Նույնիսկ Ռուսաստանի առաջնությունում։

Այո, անհերքելի է, որ նա այս պահին լավագույններից է հավաքականում։ Նրա խաղամակարդակը ավելի բարձր է, քան հավաքականի մի շարք խաղացողներինը։ Բայց եկեք սպասենք գոնե որոշակի արդյունքների։ Այնքան տաղանդավոր խաղացողներ են եղել, որոնք արագ անհետացել են։

Ինչ վերաբերում է Եվրոպա տեղափոխությանը՝ կարծում եմ՝ այո, նա պատրաստ է այդ քայլին։ Բայց դա պետք է շատ զգույշ անի, քանի որ բազմաթիվ խաղացողներ տեղափոխվել են, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվել»,– ասել է Հովսեփյանը։

Վերլուծական