Ադրբեջանում կայացած բանակցությունների ընթացքում Իսրայելն ու Թուրքիան չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում, հաղորդում է իսրայելական պետական «Կան» հեռուստաալիքը։
Ըստ լրատվականի՝ բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են համաձայնության գալ Սիրիայում նրանց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմ ստեղծելու շուրջ, պետք է շարունակվեն հրեական Փեսախի տոնի ավարտից հետո, որն այս տարի ընկնում է ապրիլի 12-19-ը։
«Կանի» հաղորդման համաձայն՝ Անկարան իսրայելական պատվիրակությանն Ադրբեջան տեղափոխող Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռին թույլ չի տվել անցնել Թուրքիայի օդային տարածքով, ինչի պատճառով այն ստիպված է եղել թռչել Թուրքիայից արևմուտք՝ Սև ծովի վրայով։