Հետևեք մեզ։

«Ինչ զզվանքով են վերաբերվում Զելենսկուն իր կառավարիչները, սրբում են իրենց «կեղտոտ ձեռքերը» նրա վրա․ Զախարովա

10:46, 11 ապրիլ 2025
«Ինչ զզվանքով են վերաբերվում Զելենսկուն իր կառավարիչները, սրբում են իրենց «կեղտոտ ձեռքերը» նրա վրա․ Զախարովա

ԱՄՆ-ն օգտագործել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի հանքանյութերի վերաբերյալ գործարք կնքելու համար, իսկ հիմա սրբում է իր «կեղտոտ ձեռքերը»  նրա վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Նա ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն խոսքերին, թե Զելենսկին ինքն է ԱՄՆ-ին առաջարկել ուկրաինական հանքային պաշարները՝ ռազմական օգնության դիմաց։

 

«Ինչ զզվանքով են վերաբերվում Զելենսկուն իր կառավարիչները։ Նրանք նույնիսկ հարկ չեն համարում դա թաքցնել։ Նրան օգտագործել են, հիմա նրա վրա սրբում են իրենց կեղտոտ, արյունոտ ձեռքերը»,- նշել է Զախարովան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները